Այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքին:
Վարչապետը մասնավորապես նշեց. «Կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը: Մենք կգնանք այդ ճանապարհով. Կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մենք վերջնական, մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով: Այս պատճառով մենք կգնանք ահա այսպիսի ճանապարհային քարտեզով»: