ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կոնտրոնում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը:
«Նշված 81-ից 25-ը Երևան քաղաքում են, իսկ մնացած 56-ը՝ հանրապետության մարզերում։ Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մնացած 22 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր»,-նշեց նա։
Ստուգման ենթակա 55 հաղորդումներից 17-ը՝ անհիմն լինելու պատճանաբանությամբ, թողնվել են անհետևանք, իսկ 38-ով դեռևս կատարվում են ստուգումներ։