Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն.
1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
- մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
- կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
- զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
- անչափահասի նկատմամբ,
- ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
- երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
- շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ՝4-8 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝
- կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
- անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով: