Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու վերաբերյալ սկանդալային գործը 2015 թվականին է հարուցվել, այնուհետև երկու անգամ կասեցվել է և այժմ նորից վերսկսել է գործի քննությունը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը։
Նա պատմեց, որ հանքեր գնելու դիմաց 8 միլիոն դոլար կաշառք է տվել նախկին նախարարին, սակայն այդ հանքերը ձեռքբերելուց հետո կարճ ժամանակ անց շահագործման լիցենզիայից զրկվել են, իսկ Արամ Հարությունյանը չի վերադարձել իր կողմից տրված գումարը:
Նա պատմեց նաև, թե ում միջոցով է 8 միլիոն դոլարը փոխանցել:
Մանրամասները՝ տեսանյութում: