Երևանի քաղաքապետարանի Արցախում անցկացրած միջոցառումը շուրջ 18 հազար դոլար է արժեցել

Սեպտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Ազդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ։

«Ազդ» ՍՊԸ-ն պարտավորվել է կազմակերպել «Ողջույն Երևանից Ստեփանակերտին» մշակութային միջոցառումը։ Պայմանագրի գինը կազմել է 8 միլիոն 700 հազար դրամ կամ շուրջ 18 000 դոլար։

Նշենք, որ այս համերգով է տրվել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ «Ողջույն Երևանից Ստեփանակերտին» միջոցառումների շրջանակում Արցախի Ստեփանակերտ քաղաքի առնվազն 500 նստատեղ ունեցող դահլիճում նախապես՝ միջոցառման մեկնարկից առնվազն 3 օր առաջ, համաձայնեցնել պատվիրատուի հետ, կազմակերպել և իրականացնել մեկ ու կես ժամ տևողությամբ համերգային ծրագիր՝ երաժշտախմբերի, մենակատարների, երգիչ-կատարողների մասնակցությամբ, ովքեր վարպետորեն երաժշտական իմպրովիզացիաներով համահունչ կլինեն պարբերաբար փոփոխվող տեսանյութերի հետ։

 

Գլխավոր լուսանկարը՝ ArtsakhPress-ի

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել