Մեղադրյալի հետախուզման դրույթների վերաբերյալ փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 11.09.2018թ.-ին ընդունված ՀՀ Օրենքով փոփոխություն է կատարվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածում /Մեղադրյալի հետախուզումը/ և այն շարադրվել է հետևյալ խմագրությամբ:
Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:
Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
Հետաքննության մարմինը հետախուզում հայտարարելու մասին որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կազմում է հետախուզական գործ, որի տվյալները եռօրյա ժամկետում հայտնում է քննիչին:

Իրազեկման աղբյուրը՝ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Օրենք 2-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել