«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի:
Այս հայցով նա պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Արա Կուբանյանին:
Հիշեցնենք, որ Արա Մինասյանը ևս մեկ դատական հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարարի, որով պահանջել է, որպեսզի նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։