Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Պաշտոնաթող նախագահի պաշտպաններից Արամ Օրբերլյանը անդրադարձավ քննիչի կողմից ընտրված խափանման միջոցի վերաբերյալ որոշմանը:
«Տվյալ պահին կա «ստորագրություն՝ չհեռանալու մասին»: Սակայն կարծում ենք, որ այս որոշումը՝ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելը, օրինական չէ: Բայց այս պահին չենք կարող որոշման որևէ դրույթ մեկնաբանել, որովհետև դեռ չենք ստացել որոշումը»,- նշեց փաստաբանն ու հաստատեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է, սակայն նշված գործողությունը օրինական չէ:
Լրագրողի հարցին՝ թե 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմի դեպքերի գործի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել, և արդյո՞ք նա կապ ունի այդ հրամանների հետ, փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց.
«Նախ, այս հարցը դեռ չենք քննարկվել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք պետք է հստակ պատկերացնենք պաշտպանող-պաշտպանյալ գործողությունները: Պաշտպանյալն ունի նպատակ՝ հիմնավորել, որ մեղադրող կողմի մեղադրանքն անհիմն է: Եթե նկատել եք, մեր պաշտպանյալի գործը, և մյուս գործերը միացվել են մեկ վարույթում: Հետևաբար՝ քննարկել գործն ամբողջ ծավալով՝ կլինի ոչ տրամաբանական, որովհետև ծավալը շատ մեծ է: Իսկ երեկվա հաղորդագրությունից պարզ չէ՝ երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008-ին, թե՝ հետո: Եթե խոսքը գնում է 2008 թվականի փետրվարի փաստաթղթերի մասին, ապա քրեական դատավարության օրենսգիրքը ասում է, որ վաղեմության ժամկետի ավարտից հետո նյութերը խոչընդոտ են: Երբ կլինեն նոր փաստաթղթեր, հիմքեր, կնայենք: Բայց այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում, սակայն դա չի նշանակում, որ կապ չունի Մարտի 1-ի հետ: Քոչարյանը իրավապահներին չի հրամայել ներխուժել Ազատության հրապարակ»,-նշեց նա:
2-րդ նախագահի անձնագիրը վերադարձնելու կապակցությամբ պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ պետին, որը ներկայացնում ենք ստերև.