Այսօր պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ներկայացրեց,թե ինչ ուսումնասիրություններ և ինչ արդյունքներ ունեն:
Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է զորահավաքի անցկացման գործընթացը և դրա անցկացման ձևի վերաբերյալ ունեն առաջարկություն, որի իրականացման դեպքում կնվազեցվի կոռուպցիան: դրա վերաբերյալ մանարմասներ չհայտնեց, սակայն նշեց, որ պաշտպանության նախարարության հետ հանդիպում կլինի:
Ուսումնասիրություն է անցկացրել Հայաստանի բարձրավոլտ էլեկտրոական ցանցերում.
«Առաջին արդյունքն այն է, որ 40 միլիոն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, այսինքն՝ շարունակելու են ԲԷՑ-ին ծառայություն մատուցել, բայց այդքան պակաս, ԲԷՑ-ը 140 միլիոն դրամ առաջիկայում պետբուջե կվերադարձնի: Այն թվերն այն թվերն են, որոնք իրենք պատրաստ են վերադարձնել բյուջե: Իրենք են եկել ինքնակամ, քանի որ մեր գործը վարչապետին ու իրավապահ մարմիններին ներկայացնելն է»,- ընդգծեց Դավիթ Սանսարյանը։
Ուսումնասիրել են «Լուսաշեն» ՊՈԱԿ-ում (այն լուծարման փուլում է եղել, դրա համար գործընթացն արագացվել է, հետագայում իրավախախտումների հետքերը չկորցնելու համար) , «Ուկռ ինվեստում», «Հայրենիք -սփյուռք» ՊՈԱԿ-ում են եղել ուսումնասիրություններ, որտեղ հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՔԿ-ում քրեական գործ է հարուցել:
Նա նշեց, որ բուհերում նույնպես ուսումնասիրություններ կատարվում են: ԵՊՀ-ում խնդրել են հետագձել դրանք, քանի որ աշխատակիցների հիմնական մասն արձակուրդում են:
Դավիթ Սանասարյանը նշեց նաև, որ միջազգային կապալառուները նույնպես ուշադրության կենտրոնում են, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 1,5 մլն դոլարով բարձր պայմանագրային գին, որը կիջեցվի: