Դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրում այսօր՝  օգոստոսի  6-ին,  հրապարակվեց Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով դատավճիռը:

Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ՝ դատարանը Իշխան Բարսեղյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

Գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի նկատմամբ կիրառվեց տուգանք՝ 180 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ Էլզա Գարեգինի Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով, կատարել է կաշառքի միջնորդություն:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը  բերման էր ենթարկվել «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա   մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով    դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել