Բաղրամյան 26-ը կվերադարձվի ՀՀ նախագահին. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում այսօր՝ հունիսի 28-ին, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը:

Որոշման համաձայն՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1-ը:

Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշ արարողակարգային խնդիրներ լուծելուց հետո Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին:

«Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից և այդ նստավայրը մենք կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես որ նախկինում եղել է:

Այս պահին մենք մի քանի խնդիրներ ունենք լուծելու, արարողակարգային խնդիրներ կան, որովհետև գիտեք, որ նախագահի և վարչապետի կարգավիճաների փոփոխությունների առումով արարողակարգային պարտականություններ կան, և նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, և շենքային պայմանների հետ կապված խնդիրներ պետք է լուծել»,-նշեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այս խնդիրները լուծելուց հետո Բաղրամյան 26-ը նորից կդառնա ՀՀ նախագահի նստավայրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել