Վահան Շիրխանյանը ազատ արձակվեց կալանքից

Այսօր Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց և նա ազատ արձակվեց կալանքից. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ  Վահան Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել