Հասարակությունն այսօր սպասում է նոր բացահայտումների. հակակոռուպցիոն փորձագետ

«Այսօր հանրությունը վստահում է իրավապահ մարմիններին, նրանց հեղինակությունը հասարակության մեջ աճել է: Կարծում եմ, որ կոռուպցիոն բացահայտումների աճ է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը՝ անդրադառնալով այս օրերին հակակոռուպցիոն բացահայտումներին:

«Հասարակությունը պահանջատեր է դարձել, մենք հիմա ունենք մի հանրություն, որը սպասում է նոր բացահայտումների: Այն ժամանակ, երբ հանրությունը զգա, որ պայքարը դադարեցվել է, կարող է ճնշում գործադրել, որ պայքարը շարունակվի: Նախորդ տարի ներդրվեց ազդարարման համակարգը, որն այս պայմաններում առավել քան երբեք պետք է գործի: Մարդիկ կարող են անանուն հայտնել հանցագործության մասին, դուք պատկերացնում եք, որ մարդ հայտնի ու տեսնի, որ ընթացք չի տրվում դրան: Այսօր իշխանությունը ստիպված է հաշվի նստել հանրության հետ»,- ասաց հանդիպմանը ներկա մյուս զրուցակիցը՝ հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել