Գլխավոր դատախազը միջնորդեց ԱԺ-ին համաձայնություն տալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու, նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորներին ներկայացրեց միջնորդագիրը՝ Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:

Նա նշեց, որ վեց խուզարկություններ են կատարվել Մանվել Գրիգորյանին պատկանող և նրա տիրապետության տակ գտնվող տարածքներում, որոնց արդյունքում հայտանաբերվել են ապօրինի ռամզամթերք, վաճառքի ոչ ենթարկա սնունդ, ավտոմեքենաներ: Հարուցված քրեական գործերով նրա մեղավորությունը հիմնավորող ապացույցներ են ձեռքբերվել: 

Արթուր Դավթյանը միջնորդեց ԱԺ-ին համաձայնություն տալ ԱԺ պատագամվոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրել և քրեական հետապնդում սկսել նրա հանդեպ: Նաև միջնորդեց համաձայնություն տալ նրա հանդեպ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել