ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Ազգային անվտանգության ծառայությունը այս պահին Էջմիածնում օպերատիվ գործողություններ է իրականացնում էջմիածնում: ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ գործողություններ են կատարում Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

«Օպերատիվ գործողություններ իրականացվում են ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, ավելի ուշ հայտարարություն կտարածենք»,-ասաց Սամսոն Գալստյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել