ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհդի նիստին մասնակցելու նպատակով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Տաջիկիստանի մայրաքաղաք Դուշանբե պատվիրակություն էր մեկնել:
Այցը եղել է երկօրյա՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը:
Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտնել է. «Երևան-Դուշանբե-Երևան թռիչքն իրականացվել է հատուկ ինքնաթիռի չվերթով: Տաջիկստանի Հանրապետություն պաշտոնական այցի համար ընդհանուր առմամբ նախատեսված է եղել 14.943.550 ՀՀ դրամ»:
Համաձայն վարչապետի մայիսի 29-ի 583-Ա որոշման հավելվածի՝ պատվիրակության կազմում 18 հոգի է եղել: Այսինքն, յուրաքանչյուր անձի ճանապարհածախսը կազմել է շուրջ 830 հազար դրամ: