Ձերբակալվել են Դավթաշենի թաղապետի տեղակալն ու «Երևան» հիմնադրամի տնօրենը. ԱԱԾ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով։

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Իրավաբան․net-ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը նշեց․ «Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել են»:

Նշենք, որ  Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է Խաչատուր Կարապետյանը, իսկ «Երևան» հիմնադրամի տնօրենն է Աշոտ Ղազարյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել