Համար 11 դպրոցի վերաբերյալ կոռուպցիոն բնույթի հաղորդումները ուղարկվել են ոստիկանություն

Ինչպես հայտնել ենք, այսօր Երևանի 11 համարի դպրոցում բողոքի ակցիա իրականացրեցին աշակերտները՝ պահանջելով տնօրեն Ռուզաննա Ազիզյանի պաշտոնանկությունը: Իրավաբան.net-ը ֆիքսել էր, թե ինչպես են տնօրենի վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների մասին պատմում դպրոցի ներկայիս և նախկին աշակերտներ, այլ անձիք:

Այս դեպքի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնեցին հետևյալը. «Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և քրեական դատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել