Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ մետրոյի խափանված աշխատանքի վերաբերյալ

Այս պահին Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակ են: Սահմանադրական դատարանի մոտ արգելապատնեշներով կանգնած են ոստիկանները: Ոստիկանությունն իր հերթին շղթա է կազմել և արգելափակոցներով փակել դեպի Մոսկովյան տանող փողոցը:

Խաթարվել է մետրոպոլիտենի աշխատանքը, մետրոն «Մարշալ Բաղրամյան» կանգառ չի կատարում: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը:

Քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում երթևեկությունը կաթվածահար է, ակցիաներ են տեղի ունենում կամուրջների վրա ու մետրոյի կայարաններում:

Քիչ առաջ Երևանի քաղաքապետրանից հայտարարություն տարածեցին, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի:

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 8:15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանում: Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կատարելու կոչ էր արել: Այս բողոքի ակցիաներն իրականացվում են՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու:

Լուսանկարներում՝ Բաղրամյան փողոցը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել