Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել

Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

«Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,-նշում է նա։

Լուսանկարը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել