Սա արդեն մարդու իրավունքների խախտում է. պատգամավորները օրենքում փոփոխություններ են առաջարկում

Ազգային ժողովի պատգամավորներ  Տիգրան ՈւրիխանյանըՄիքայել ՄելքումյանըՎահե Էնֆիաջյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով են ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում են փոփոխութոյւններ կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում:

Սույն փոփոխության տրամաբանության հիմքում, ըստ պատգամավորների, դրված է այն պարզ ճշմարտությունը, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում:

Համաձայն գործող օրենքի` տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վճարել իրավախախտում կատարած անձի փոխարեն, եթե մեկ ամսվա ընթացքում իրավախախտում կատարած անձը, նույն ինքը `վարձակալը, չի վճարում վարչական ակտի գումարը: Սա արդեն ինքին հանդիսանում է մարդու իրավունքների խախտում:

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար: Բացի այդ, այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Այսինքն ապացուցելով նույնիսկ, որ իրավախախտում կատարողը տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չէ, միևնույն է մեկ այլ օրենքով նրա վրա է դրվում վարչական ակտի վճարման պարտականությունը:

«Մինչ դեռ օրենքները մշակելիս և ընդունելիս պետք է հնարավարություններ ստեղծենք մանր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար, որոնց թվին են դասվում նաեւ տրանսպորտային միջոցները վաձրույթ տալու գործունեությամբ զբաղվող կազմկարեպությունները, նպաստենք, այլ ոչ թե սահմանափակենք նրանց գործունեության ընդլայնմանը»,-նշել են պատգամավորները:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել