Արդյո՞ք տեղյակ եք ՀՀ-ում գործող մաքսային վճարների արտոնությունների մասին

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․

1. Մաքսատուրքի վճարումից ազատվում են`

ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
բ) «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
գ) «ժամանակավոր արտահանում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
դ) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ե) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
զ) «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
է) «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ը) «վերաներմուծում» և «վերաարտահանում» ռեժիմներով բաց թողնվող ապրանքները, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի.
թ) «ոչնչացում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժ) «ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժա) այն տրանսպորտային միջոցները, որոնցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումները, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու համար.
ժբ) արժույթը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված կամ չդրված հուշադրամները, դրանց նմուշները՝ պատրաստված թանկարժեք և այլ մետաղներից, արտարժույթը և արժեթղթերը.
ժգ) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
ժդ) առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքները: Տվյալ արտոնությունից օգտվելուց հետո` երեք տարվա ընթացքում, դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է ՀՀ մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
ժե) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ի) «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմով բաց թողնվող ապրանքները:
2. Ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշային քանակությամբ ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից, բացառությամբ մաքսավճարի:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ
ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՅԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված չէ  0 տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:
2. Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:
3. Վերոնշյալ կետերով նախատեսված սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:
4. ՀՀ մաքսային օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:
5. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի թիվ 251 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքատեսակների:
6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Վերոնշյալ արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ և մաքսային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը):
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով, և (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
6.1. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Վերոնշյալ կետով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
8. Նույն անձը սույն բաժնի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն բաժնի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:
ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մաքսավճարից ազատվում են`
1. Այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
2. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար ՀՀ մաքսային օրենսգրքի 105 հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն.
3. Օրենսդրությամբ սահմանված կարգով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող և հետագա ներմուծվող մշակութային արժեքները.
4. Միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.
5. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԱՀ-ով չեն հարկվում`
1. «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ ռեժիմներով տեղափոխվող ապրանքները, բացառությամբ ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքի, երբ ԱԱՀ-ով հարկվում է դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում` ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.
2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման (տե´ս «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկման և գանձվում» 29.06.2001թ. թիվ ՀՕ-195 ՀՀ օրենքը).
3. Ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.
4. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը.
5.  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մշակութային արժեքները.
6. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների, և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծումը.
7. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքները:
Բացի այդ, ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից ԱՏԳԱԱ 841920000, 841990150, 8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է, բացառությամբ “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի 61 հոդվածով սահմանված դեպքերի`
1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.
2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.
3) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:
ԱԱՀ վճարողների կողմից ԱՏԳԱԱ 250510, 250900, 251820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող վերոնշյալ ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վերոնշյալ ծածկագրերին դասվող ապրանքների մասով ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել` մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ:
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ակցիզային հարկով չեն հարկվում`
1. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
2. Օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումն ու օտարումը.
3. Մաքսային օրենսդրությամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնաիրային և արժեքային չափերը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են`
1. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.
2. Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
3. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարից ազատվում են`
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից ազատվում են`
1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերը` իրենց անձնական և պաշտոնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար.
2. Ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնությունների, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող վճար վճարողները` այդ փոխադրումների համար.
3. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող վճար վճարողները` այդ փոխադրումների համար.
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների սեփականատերերը.
5. Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների` Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ շրջաններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող վճար վճարողները` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա:

 

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00

  • ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199,
  • ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար 285 52511,
  • ք. Վանաձոր, Վարդանանց 82/1, հեռախոսահամար 322 22317,
  • ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2, հեռախոսահամար 312 58236,
  • ք. Գավառ, Բոշնաղյան 56/7, հեռախոսահամար 264 25503 ։

Կարող եք կարդալ նաև՝

Արդյո՞ք տեղյակ եք ՀՀ-ում գործող մաքսային վճարների արտոնությունների մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ՀՀ-ում արժույթով գործարքների իրականացման մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույքի հարկային արտոնություններ մասին

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված առանց լիցենզիայի աշխատողների համար

40.000-50.000 ՀՀ դրամ տուգանք լիցենզավորման ոլորտում

Իրազեկում աշխատողներին առաջիկա ոչ աշխատանքային օրվա մասին

Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումները

Ի՞նչ կարգով է տրամադրվում ամենամյա արձակուրդը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ճանապարհային հարկի մասին

Ի՞նչ դրույթներ է պարունակում ՀՀ կառավարության ծրագիրը գործարար միջավայրի վերաբերյալ

Այսօրվանից ուժի մեջ մտավ կառավարության նոր որոշումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ տեղեկատվության հրապարակման արգելքի վերաբերյալ

Ի՞նչ իրավական դիրքորոշում էր արտահայտել Սահմանադրական դատարանը շահութահարկի իրավական հիմքերի վերաբերյալ 

1.000.000 ՀՀ դրամի տուգանք հանրային սննդի գործունեության ոլորտում

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

Ո՞րն է եկամտային հարկի հաշվետու ժամանակաշրջանը

Ո՞ր դեպքերում են կատարվում մաքսային զննումներ

Ի՞նչ է շահութահարկը և ովքեր են այն վճարողները

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ

Հարկային հաշվարկը և դրա կազմումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին

Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար

ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին

Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով

Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է հայտարարություն ներկայացնեն

Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը

Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը

Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը

Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

Ե՞րբ կսկսվի  աշխատանքային գրքույկների թվայնացումը

Հրապարակվել են աշխատանքային գրքույկների հանձման համար պատասխանատու անձանց ցուցակը և նրանց հեռախոսահամարները

Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները

Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը

Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում

Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ

Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից

Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց

Կարող եք դիտել նաև՝

Ի՞նչ պետք է իմանալ ամենամյա արձակուրդի վերաբերյալ 

Ուժի մեջ են մտել շահումով խաղերի և խաղատների վերաբերյալ նոր փոփոխությունները 
Արդյո՞ք տեղյակ եք, թե որ գույքի վրա ԴԱՀԿ-ն չի կարող բռնագանձում տարածել

Վճարված եկամտահարկը կփոխհատուցի հիփոթեքով ձեռք բերված բնակարանի տոկոսները

Ո՞ր դեպքում կարող եք պահանջել մինչև 2 միլիոն դրամ փոխհատուցում

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին 

Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին

Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները 

Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել