Կերի անվտանգության պետական վերահսկողությունը

Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում կերի անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

Պետական վերահսկողությունն իրականացվում է`

1) կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում օգտագործվող տեղափոխման միջոցների, արտադրամասերի, պահեստային և այլ տարածքների նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին և կանոններին համապատասխանության նկատմամբ.

2) կերի արտադրության համար օգտագործվող հումքին, ջրին, օժանդակ նյութերին, կերային հավելումներին և վերամշակված կերին նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների և պահման պայմաններին ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

3) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների և տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման նկատմամբ.

4) ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների ապահովման նկատմամբ.

5) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

6) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:

Կերի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել