Ո՞ր դեպքերում է շտապօգնության ծառայության միջոցով բժշկական կենտրոն տեղափոխվողի բուժօգնությունն իրականացվում անվճար

Շտապօգնության ծառայության միջոցով պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում՝ անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից:

Շտապ օգնության կայանի՝ բաժանմունքի, բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտները ենթակա են անհապաղ բժշկական քննության և, անհրաժեշտության դեպքում, պարտադիր հոսօիտալացման ՝ անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում ազատ տեղերի առկայությունից:

Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ  թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում հիվանդների բուժօգնությունն իրականացվում է անվճար հիմունքներով:

Նշենք նաև, որ շտապօգնության միջոցով հիվանդին բժշկական կենտրոն տեղափոխումն անվճար բուժօգնության հիմք չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել