ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ աշխատանքի օր` նշվում է մայիսի 1-ին, այն համարվում է ոչ աշխատանքային օր:
Նշված օրենքի համաձայն՝ հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին, այն նույնպես ոչ աշխատանքային օր է:
Ըստ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, որը ևս ոչ աշխատանքային օր է, սակայն կիրակի օր է։
Վերը նշվածից պարզ է դառնում, որ աշխատողները մայիս ամսին կունենան հավելյալ 2 ոչ աշխատանքային օր։
Նշենք նաև, որ օրենքի համաձայն՝ մայիսին նշվում են նաև հետևյալ տոները՝ երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, ը նտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, իսկ ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, սակայն այս օրերը համարվում են աշխատանքային օրեր։