Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Twitter-ի իր էջում անդրադարձել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ադրբեջանցի ռազմագերու հետ հանդիպմանը.
«Աշխարհը պետք է ծափահարի, երբ գերուն վերաբերվում են հարգանքով: Կարծում եմ, որ պետք է դա փոխադարձ լինի»:
Նշենք, որ երեկ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ադրբեջանի քաղաքացի, զինվորական Էլնուր Հուսեյնզադեին, որը ԼՂՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է փետրվարի 1-ին՝ դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:
Իրավաբան.net