Սխալ է՝ թողնել տնտեսվարողը գործի, վերջում ստուգել արդյունքը. Գրիգոր Գրիգորյան

«Ինչու միայն սննդի անվտանգության տեսուչնե՞րն են գումար վերցնում, երևի նրանք փող վերցնող ամենախեղճ ու կրակ տեսուչներն են: Այո, ես համաձայն եմ, նրանց մեջ էլ կարող են լինել սրիկաներ, որոնք կոռումպացված են»: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց սննդի անվտանգության ոլորտի միջազգային փորձագետ, ՀՀ  ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:

-Ինչպե՞ս կգնահատեք սննդի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական բազան, որքանո՞վ է բավարարում և առհասարակ գործու՞մ է Հայաստանում:

-Սննդի անվտանգության օրենսդրական բազան կգնահատեի բավարար՝ այս պահի համար: Եթե մեր օրենսդրական բոլոր ակտերը կիրարկվեն, ապա մենք կարող ենք երկրում բավականին բարձր մակարդակի վրա պահել մեր սննդի անվտանգությունը: Եթե կիրակվեն դրանք, ապա մենք անհամեմատ լավ արդյունք կունենանք, նույնիսկ կարող ենք համեմատվել եվրոպական երկրների հետ:

-Որո՞նք են ամենաշատ կաղող օղակները:

-Մեր բացերը դա օրենսդրական դաշտի թույլ կիրակումն է, տեսչական դաշտի թուլությունը՝ սկսած ամբողջ սննդային շղթայի երկայնությամբ, թույլ է ներկրման վերահսկողությունը, իսկ ավելի կոնկրետ՝ անբավարար, ինչպես նաև սննդայիյն շղթայի առաջնային օղակում՝ վերահսկողությունը:

Միայն ՍԱՊԾ գործունեությունը բավակա՞ն է ազգաբնակչությանը ապահովելու տարատեսակ վտանգներից և խնդիրներից: Ուրիշ ի՞նչ կառույցներ պետք է աջակցեն:

-ՍԱՊԾ-ն առաջին հերթին ապահովում է բնակչության առողջությունը, այն առողջապահական մարմին է, և բնականաբար առաջնային պետք է համագործակցի առողջապահական պրոֆիլային հիմնարկությունների ու ձեռնարկությունների հետ: Բնականաբար միայն ՍԱՊԾ գործունեությունը բավարար չէ: Սննդի վերահսկողությունը պետք է գործի շնչող օրգանիզմի նման, որովհետև մենք ունենք կենդանիների, բույսերի, մարդու առողջություն, ներառյալ մարդու առողջության վրա ազդեցությունը, դրանք բոլորը փոխկապակցված գործընթացներ են:

Ինչպե՞ս կգնահատեք տեղի տեսուչների աշխատանքը, արդյոք նրանք չե՞ն ՍԱՊԾ-ի հիմքը կազմող օղակները:

-Մենք ունենք համայնաքային մակարդակի վրա աշխատող աշխատակիցներ, ովքեր թեպետ ՍԱՊԾ-ի աշխատակիցները չեն, բայց սննդի անվտանգության ոլորտի ամենակարևոր ու առաջնային օղակն են: Խոսքը վերաբերում է համայնքային անասնաբույժներին և բուսասանիտարիայի ոլորտի աշխատողներին, գյուղապետարաններին կից գյուղատնտեսությունը վերահսկող մարմիներն են: Եթե իրենց հետ համագործակցությունը ճիշտ կազմակերպված չընթանա տեսուչների հետ, ապա տեսուչների աշխատանքը չի բացահայտի այն բոլոր ռիսկերը որոնք կան: Այդ ռիսկերի մասին ինֆորմացիան պարզապես չի հասնի մինչև կենտրոնական մակարդակ: Ցանկացած վերահսկողություն պետք է սկսվի համայնքից:

-Ինչո՞ւ կա ձևավորված կարծիք, որ տեսուչները կոռումպացված են ու շատ ժամանակ հենց այդ պատճառով էլ խախտումները չեն արձանագրվում:

-Տեսուչները շատ դեպքերում փորձում են վերահսկել, բայց օրենսդրական դաշտը, երկրում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս, որ նրանք օգտագործեն իրենց մանդատը: Դեպքեր են լինում, երբ փորձում են սահմանափակումներ մտցնել, կամ նույիսկ կասեցնել գործունեությունը, բայց դա, ըստ իս, ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում, որովհետև հիմնական խնդիրներն ու առաջնային կետերը բոլորն էլ գիտեն, բայց դրանց ուշադրություն չի դարձվում, ինչը արվում է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով:

Խախտումները կարող են բազմազան լինել: Նախ չպետք է խանութից սկսել, խանութն արդեն վերջնական կետն է, որտեղից սպառողը գնում է կատարում, այստեղ է մեր ամենակարևոր սխալներից մեկը, որ փորձում ենք վերահսկողություն իրականացնել վերջնական կետում: Սխալ է՝ թողնել տնտեսվարողը գործի, վերջում ստուգել արդյունքը: Մարդ չի կարող մի քիչ հղի լինել: Պետք է վերահսկողությունը սկսել դաշտից:

Հարցարույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը

«Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան

ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան

Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը

Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել

Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում

Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել