Այսօր ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ դիմեց վարորդներին և հատուկ հայտարարություն արեց՝ գունամշակված հողմապակիները գործարանային տեսքի բերելու համար:
Հունվարի 18-ից ՃՈ-ն պայքար է սկսել ավտոմեքենաների հողմապակիների թաղանթների հեռացման ուղղությամբ: Սեպտեմբերի 10-ից վարչական արձանագրություններ կկազմվեն այն վարորդների նկատմամբ, որոնք վարում են գունամշակված հողմապակիով մեքենաներ:
Նորիկ Սարգսյանը հայտնեց նաև, որ այսօրվանից հանրապետության ամբողջ տարածքում դպրոցամերձ տարածքներում առավելագույն արագություն սահմանված է 40կմ/ժ-ը:
Մանրամասները՝ տեսանյութում: