Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. դատարան չէին ներկայացել տուժողները:
Դատական նիստին չէին ներկայացել նաև մեղադրող դատախազները, ինչպես նաև՝ ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նրանք դատարանին տեղեկացրել էին, որ ուշացումով կներկայանան:
Դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հայտնեց, որ դատարանի գրասենյակ ռազմական ինստիտուտի պետի անունից գրություն է ստացվել, համաձայն որի՝ տուժողները, ովքեր ինստիտուտի կուրսանտներ են, օգոստոսի 1-ից մինչև 30 գտնվում են ուսումնական արձակուրդում և խնդրել է հարգելի համարել նրանց բացակայությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին: