Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի համաձայն բանկի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք`
ա) միտումնավոր կերպով խախտել են օրենքներն ու այլ իրավական ակտերը.
բ) պաշտոնավարման ընթացքում վարել են անհիմն և վտանգավոր գործունեություն, խոչընդոտել են վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին.
գ) կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.
դ) գործունեության ընթացքում նրանք կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.
ե) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ.
զ) չեն համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշերին.
է) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:
Կենտրոնական բանկի` բանկի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բանկի կանոնադրությամբ և այլ ներքին փաստաթղթերով տրված լիազորությունները դադարում են: