Ներդրվել է ավիատոմսերի գնման նոր համակարգ

ՀՀ կառավարությունը 2016 թվականի հունիսի 2–ին ընդունվել է թիվ 628–Ն որոշումը` «Ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման, գնումների գործընթացի կազմակերպման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10–ի թիվ 168–Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»։

Որոշումն ունի հետևյալ բովանդակությունը.

«Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմիններն իրենց կարիքների համար ավիատոմսերի ձեռքբերումն իրականացնում են www.govtravel.am ինտերնետային կայքի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում: Նման իրավիճակում թույլատրվում է ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի ձեռքբերում` էլեկտրոնային եղանակով կամ բանակցային ընթացակարգ` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու ընթացակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերության հիման վրա.

2) ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմիններն են` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված պետական մարմինների ղեկավարներին` ավիատոմսերի ամրագրումները կատարել` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ավիատոմսերի գնման փորձնական համակարգի ուղենիշերի համաձայն:

(…)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 Որոշումը ստորագրվել է ՀՀ վարչապետի կողմից 2016 թվականի հունիսի 20–ին։

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել