Իտալիայի Սահմանադրական բարեփոխումների նախարար Մարիա Էլենա Բոսկին հանդես է եկել, երկրում մերժված և լքված տղամարդկանց կողմից կանանց սպանությունները կանխելու նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը:
Բոսկին, ով նաև զբաղվում է կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների հարցերով, իտալական Corriere della Sera ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ այս նախաձեռնության հաջողության գրավականը տղմարդկանց համապատասխան ուսուցման միջոցով նմանատիպ բռնարարքներից հետ պահելն է։ Ըստ նախարարի, այդ կրթությունը պետք է սկսվի ընտանիքից, ներառվի դպրոցներում և իրականացվի նաև մարզական ակումբներում։
Բռնության դեմ ուղղված արշավը նախաձեռնվել է վերջերս Հռոմում տեղի ունեցած դաժան սպանությունից հետո, երբ մերժված տղամարդը խեղդամահ էր արել այնուհետև այրել իր հետ կապերը խզած և այլ երիտասարդի հետ հանդիպող կնոջը։
Նախարարը նշել է, որ նախաձեռնությանը կօժանդակի նաև իտալացի կին իրավաբան, ով ցուցմունք էր տվել իր նախկին զուգընկերոջ դեմ որը նրա վրա ծծմբական թթու էր լցրել, ինչի հետևանքով անբուժելիորեն այլանդակվել էր դեմքը։
Վերջերս Խորհրդարանի շենքի պատուհաններից մեկի վրա նմանատիպ բռնությունների վրա հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով կարմիր դրոշ է տեղադրվել՝:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը