«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված է.
Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:
Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի կանխավճարային մուծումներ չեն կատարում:
Իրազեկենք, որ հաստատագրված վճարը օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի գումարին:
Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և կամ շահութահարկի գումարին:
Մանրամասներին ծանոթացեք «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում։