Ուշադրություն բոլոր ուսանողներին. ուժի մեջ է մտել նոր կարգ

Օրինական ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության կողմից ընդունված 2016 թվականի փետրվարի 25–ի թիվ 238–Ն որոշումը, որի համաձայն սահմանվել է.

«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշումը` բացառությամբ որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է դրանից հետո ընդունվածների և ձևակերպվածների վրա»:

Ընդունելության նոր կարգի մանրամասներին ծանոթացեք թիվ 238–Ն որոշմանը սույն հղմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել