Վարչապետի որոշմամբ պետական բյուջեի հաշվին նոր հաստիքներ կավելանան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում.

Մասնավորապես, փոփոխվել է հավելվածի 64-րդ կետը` «132» և «101» թվերը համապատասխանաբար փոխարինվել են «133» և «102» թվերով: Պարզ ասած Վարչապետի նոր որոշմամաբ նոր հաստիք է ավելացվել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում` նախկին 132-ի փոխարեն մարզպետարանը կունենա 133 հանրային ծառայողներ: Հաստիքի ավելացումը վերաբերվում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ տողին:

Նույն կերպ, նույն որոշմամբ, համապատասխան հաստիքներ են ավելացվել Լոռու և Կոտայքի մարզերի աշխատակազմերում, որտեղ աշխատակազմի անդամների ընդհանուր թվերը համապատասխանաբար ավելացվել  են` 149-ից դառնալով 150 և 136-ից դառնալով է  137: Երկու մարզպետարաններում էլ հաստիքների ավելացումները վերաբերվում են աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ տողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել