Դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել 2016 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 29-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

2016 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել