Դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել, նպատակը՝ Վալոդյա Գրիգորյանին սպանելը. ՔԿ նախագահը մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը  հայտնեց, որ 100 տոկոսով կանխել կամ բացառել նոր հանցանքը, ողջամիտ չէ, հատկապես եթե կա անձանց շրջանակ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով Մերձավանի դեպքերին՝ նշեց Պողոսյանը:

«Շուրջ 100 անձի նկատմամբ օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվել: Հերքելով, բացառելով ստացանք տեղեկություններ, որ հանցանքա կատարած անձի օգտագործած ձեռնոցները, դիմակը հագուստները գտնվում են կոնկրետ վայրում, 2025-ի փետրվարին սպանվածի եղբոր տան չօգտագործվող շինության տարածքում: Խուզարկության միջնորդություններ ներկայացրեցինք և հայտնաբերեցինք կիսաայրված հագուստները, իրերը»,- ասաց նա:

Լրատվամիջոցները տարբեր վարկածներ էին առաջ քաշում՝ քաղաքականից մինչև անձնական: Անդրադառնալով այս ամենին, ՔԿ պետն ասաց, որ իր նախաքննական ցուցմունքում կալանավորված Գևորգ Հարությունյանն ասել է, որ իր արարքի դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել և որ գործը բացահայտված է։

«Նարեկ Օհանյանը, գիտակցելով, ար առաջին կասկածյալն ինքն է լինելու, ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջեւ, որ հերքվի իր վարկածը։ Մենք այնուհետեւ հայտնաբերեցինք մարզասրահի քարտը, քարտի տերը ցուցմունք տվեց, որ դեպքից օրեր առաջ պայուսակը տվել է հանցանք կատարած անձին։ Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է, ինքը մտերիմ է եղել Գրիգոր եւ Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը մահացել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից եւ այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։ Մեղադրյալը մեկ ամիս հետեւել է, իմացել է՝ տան որ մասն է տեսագրվում։ Նարեկ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, նշում է՝ որեւէ առնչություն չի ունեցել: Մենք իհարկե չենք բավարարվում անձի նախաքննական ցուցմունքներով»,- ասաց քնչական կոմիտեի նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել