Կրթության ոլորտի բյուջեի կատարման պարբերական հաշվետվությունների հրապարակման հիմնախնդիրները

Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Ղազարոս Թեքնեջյանի աշխատությունը «Կրթության ոլորտի բյուջեի կատարման պարբերական հաշվետվությունների հրապարակման հիմնախնդիրները» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

2013-2018թթ կրթության հիմնական ոլորտները և արված ներդրումները

Պետական ներդրումների ոլորտներ 2013-2015[1] 2014-2016[2] 2016-2018[3]
Հանրակրթություն 87249.6 մլն դրամ(ՀՆԱ-ի 2.07 %-ը) (կրթության ընդհանուր պետական ծախսերի 83.2 %-ը) 88081.4 մլն դրամ(ՀՆԱ-ի 1.94 %-ը) (կրթության ընդհանուր պետական ծախսերի 81.8%-ը) 93672.1 մլն դրամ(ՀՆԱ-ի 1.92 %-ը) (կրթության ընդհանուր պետական ծախսերի 75.2%-ը)
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծառայություններ 5761.2 մլն դրամ 6848.9 մլն դրամ
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրեր 8112.0 մլն դրամ(ՀՆԱ-ի 0.3 %-ը) (կրթության ընդհանուր պետական ծախսերի 13.2 %-ը) 8516․8 մլն դրամ(ՀՆԱ-Ի 0.34 %-ը) (կրթության ընդհանուր պետական ծախսերի 14.3 %-ը) 24146․9 մլն դրամ(ՀՆԱ-Ի 0.50 %-ը) (կրթության ընդհանուր պետական ծախսերի 19.4 %-ը)
Արտադպրոցական դաստիարակության, օժանդակող ծրագրեր 2767.5 մլն դրամ 3069.6 մլն դրամ 5494․8 մլն դրամ
Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում 36.1 մլն դրամ 36.1 մլն դրամ 36․2 մլն դրամ
Օժանդակություն արտերկրում գործող 80 հայկական դպրոցներին և կենտրոններին 80.0 մլն դրամ 80.0 մլն դրամ –300 հայկական դպրոցներին և կենտրոններին 100․0 մլն դրամ-300 հայկական դպրոցներին և կենտրոններին
12-ամյա կրթակարգի բովանդակային ապահովման գործընթացը, «Շախմատ» առարկայի դասավանդումը և մշակում և տպագրում ուսումնական գրականություն 637.2 մլն դրամ 277.9 մլն դրամ 280․0 մլն դրամ
Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկման ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում 491.5 մլն դրամ 494.8 մլն դրամ 502,4 մլն դրամ

[1] ՀՀ 2013-2015թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր https://www.mfe.am/index.php?cat=73&lang=1

[2] ՀՀ 2014-2016թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր https://www.gov.am/files/docs/1184.pdf

[3] ՀՀ 2016-2018թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր https://www.gov.am/files/docs/1603.pdf

Ընդհանուր տեղեկատվություն

Կրթությունը պետության զարգացման, տնտեսությանը նպաստող, երկրի սոցիալական վիճակը կարգավորող, գաղափարական և հոգևոր-մշակութային ակունքները սնող պետության հիմնական շարժիչներից է։ Կրթության միջոցով հնարավոր է նույնիսկ հասնել միջպետական և միջմշակութային առողջ երկխոսության և համագործակցության։

Ամեն տարի կրթության ոլորտի ֆինանսական հաշվետվությունները ներառված են Միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ, որը էլէկտրոնային տարբերակով տեղադրվում է ՀՀ Կառավարության կայքէջում: [4]

Կրթության ոլորտի բյուջեի պարբերական հաշվետվություններ ներկայացնելը իր մեջ պարունակում է 2 կողմ՝ ձևական և բովանդակային: Երկու դեպքում էլ կան թերացումներ:

 

Հաշվետվությունների ձևական կողմի թերացումներ

Առաջին հայացքից հաշվետվությունները թվում են անթերի: Մանրամասնորեն նշված են, թե որ ոլորտում որքան գումար է ծախսվել: Սակայն՝

  • Կառավարության կայքէջում առկա չեն 5 տարիների տարեկան հաշվտվությունները: Դրանցից 4-ը կարողացա գտնել այլ աղբյուրներից: Ընդ որում ՀՕ-106 օրենքի համաձայն[5], ինձ համար անհասկանալի պատճառով, 2010-2012 թթ. հաշվետվություն չպետք է ներկայացվեր:
  • Ավելի վաղ ժամանակահատվածի հաշվետվությունները պարունակում են անհասկանալի աղյուսակներ, հաշվարկներ, գրաֆիկ պատկերներ, որոնք սովարական քաղաքացու համար բավականին անհասկանալի են և խճճված, չնայած որ դրանք նաև հաշվետվություններ են հասարակ քաղաքացու իրազեկման համար:[6]
  • Երբեմն հաշվետվությունների մեջ կան ակնհայտ անճշտություններ, թեարացումներ: Հնարավոր է, որ դրանք ուղակի պատահական վրիպակներ լինեն, սակայն, կարծում եմ, որ նման կարևոր փաստաթղթում ուղղակի պետք է բացառվեն վրիպակները:

 

Հաշվետվությունների բովանդակային կողմի թերացումներ

  • Ուշադիր ընթերցելով միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մի քանի տարիների հաշվետվությունները պարզեցի, որ ամեն հաջորդ հաշվետվություն մեծապես նախորդի կրկնօրինակն է[7]: Հաճախ ոչ միայն կրկնվում էին նախադասություններ, հաշվարկներ, թվեր, այլ նաև մի ամբողջ պարբերություններ:[8]
  • Տարիների ընթացքում ներկայացված հաշվետվություններում չէին փոխվում ֆինանսավորման ենթակա ոլորտից սպասվող ակնկալիքները: Վերջին տարիների գրեթե բոլոր ֆինանսական հաշվետվությունների մեջ առկա են նույն ակնկալիքները նույն դրդապատճառները տվյալ ոլորտը ֆինանսավորելու համար: Միթե այս տարիների ընթացքում անընդմեջ միևնույն ոլորտը ֆինանսավորելով որևէ փոփոխություն չի գրանցվել, չի փոփոխվել կամ ավելացվել նոր ակնկալիք, չեն լուծվել նախորդները:
  • Գրեթե բոլոր ոլորտների դեպքում նշվում է ծախսվելիք (ծախսված) գումարը, սակայն չի պատճառաբանվում թե հատկապես ինչի վրա է ծախսվում, որ գործողությունների կատարման համար որքան գումար է ծասվում, չի պատճառաբանվում անհրաժեշտ գումարի չափը:
  • Բացակայում է օտարերկրյա ներդրումների մասին տեղկատվությունը, բացառությամբ 2003-ի հաշվետվության (2.5 մլրդ): Այնպիսի տպավորություն է թե կրթության ոլորտ այլ աղբյուրներից ներդրումներ չեն արվել և ամբողջությամբ տվյալ ոլորտը ֆինանսավորվել է պետական բյուջեից:
  • Տարբեր տարիների ֆինանսական հաշվետվություններում անդրադառնալով նախորդ տարիների հաշվարկներին, երբեմն նշվում են իրար հակասող թվեր։ Այստեղ առկա է ակնհայտ անճշտություն, գուցե և դիտավորյալ՝ հանրությանը մոլորության մեջ գցելու համար: Սա խոսում է այն մասին, որ ծախսված գումարները հստակ չեն և նախորդ տարիների հաշվետվություններում առկա արդեն իսկ ծախսված գումարնեը ենթակա են փոփոխության:

Միևնույն ժամանակ համեմատելով 2003 թվականի ՀՀ-ում կրթական վիճակը, ուսումնադաստիարակչական գործընթացում պետաության կողմից ցուցաբերած աջակցությունը, անհրաժեշտ մինիմալ պայմանների առկայությունը և այլն, չեմ կարող անտեսել այն փաստը, որ կա կայուն աճ և փոփոխություններ ուղված դեպի ապագան, դեպի դրականը:

5854Միջազգային փորձ

Ուսումնասիրելով Նոր Զելանդիայի կրթական փորձը՝ պարզ դարձավ, որ այնտեղ ներդրումները առավելապես արվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի վրա ի տարբերություն ՀՀ-ի կրթական ներդրումների, որոնք ուղված են մեծամասամբ հանրակրթական ոլորտին: Առավելապես համատեղվում են արդյունաբերական զարգացումներն ու կրթական ոլորտը: Ներդրումներն հիմնականում ուղված են նորարարությունները կրթության ոլորտ տեղափոխելուն, կրթությունը ժամանակակից տեմպերին համապատասխանեցնելուն: Հաշվետվություններում հստակ երևում է ծախսերը, ակնկալիքները, արդյունքներն ու հեռանկարները: Կրթական գործընթացում շեշտադրվում են հիմնականում առաջնորդությունը, միջազգային կրթությունը, ձեռներեցությունը և մշակույթը: Ներդրումներ անելով կրթության ոլորտ՝ Նոր Զելանդիան հատկապես ցանկանում է հասնել միջմշակութային և միջպետական երկարատև համագործակցության: Ի տարբերություն ՀՀ Կառավարության կրթության ոլորտի հաշվետվության, Նոր Զելնադիայի տարեկան հաշվետվության մեջ հստակ երևում է, թե որ բնագավառի վրա որքան գումար է ծախսվել, ինչու է հենց այդքան արժեցել, որ սուբյեկտն է զբաղվել տվյալ բնագավառը բարելավելով, ինչու հենց այդ սուբյեկտը և այլն։ Բացի այդ մատուցված տեղեկատվությունը գրված է համառոտ, հստակ, մատչելի և հասանելի ցանկացած տիպի ընթերցողի համար։[9]

Առաջարկություններ

  • Յուրաքանչյուր տարվա պարբերականությամբ հանրությանը ներկայացվի կրթության ոլորտում կատարված ծախսերի, ներդրումների հաշվետվությունները:
  • Հաշվետվության մեջ պետք է առկա լինեն ոչ միայն ծախսերը, այլ նաև տեսանելի արդյունքները, ակնկալիքները:
  • Ամեն հաջորդ տարվա հաշվետվության մեջ պետք է առկա լինի ոչ միայն նախորդ տարվա ընթացքում արված գործողությունները, ներդրումները, այլ նաև ներկայում դրանց տված արդյունքները ու ապագայի հեռանկարները:
  • Յուրաքանչյուր ծախսված լուման պետք է պատճառաբանվի՝ նշելով թե ինչու է հենց այդքան գումար անհրաժեշտ, հատկապես ինչի վրա է ծախսվել(ու) գումարը, ինչն է փոփոխվել(ու) արդյունքում:
  • Պետք է նշել՝ կոնկրետ որ մարմինն է իրականացնելու այդ գործառույթը (օրինակ դպրոցների վերանորոգում, ուսուցիչների վերապատրաստում, ուսումնական ձեռնարկների տպագրություն և այլն) և որ մարմինն է վերահսկելու այդ աշխատանքների կատարումը: Եթե կատարվելու է մրցութային հիմունքներով, ապա պետք է հստակ սահմանել այդ բոլոր աշխատանքների իրականացման համար պահանջվող չափորոշիչները:
  • Ներառել նաև օտարերկրյա ներդրումները և այլ աղբյուրներից, ֆոնդերց ստացվող եկամուտները և դրանց օգտագործման արդյունքում ստացված արդյունքները:
  • Հաշվետվությունները լինեն համառոտ, բովանդակալից, պարզ և մատչելի, որպեսզի հասկանալ լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
  • Անհրաժեշտ ֆինանսավորում հատկացվի ոչ միայն հանրակրթությունը, այլ նաև նախնական մասնագիտական, բարձրագույն և հետբուհական ծրագրերը՝ հատկապես ներդրումներն ուղելով նրան, որ ՀՀ կրթությունը համապատասխանի արդի տնտեսական զարգացումներին:
  • Ամեն տարի դրվի ոչ թե վերացական այլ կոնկրետ խնդիր ու լինեն հստակ քայլեր ուղված դեպի խնդրի լուծմանը:

Օգտագործված գրականության ցանկ

  1. ՀՀ օրենք 2010 թվականի Պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին
  2. ՀՀ 2003 – 2005 թթ Պետական Միջնաժամկետ Ծախսերի Ծրագիր
  3. ՀՀ 2011 – 2013 թթ Պետական Միջնաժամկետ Ծախսերի Ծրագիր
  4. ՀՀ 2013 – 2015 թթ Պետական Միջնաժամկետ Ծախսերի Ծրագիր
  5. ՀՀ 2014 – 2016 թթ Պետական Միջնաժամկետ Ծախսերի Ծրագիր
  6. ՀՀ 2015 – 2017 թթ Պետական Միջնաժամկետ Ծախսերի Ծրագիր
  7. ՀՀ 2016 – 2018 թթ Պետական Միջնաժամկետ Ծախսերի Ծրագիր
  8. Նոր Զելանդիայի կրթության ոլորտում արված 2013 – 2014 թթ տարեկան զեկույց

[1] ՀՀ 2013-2015թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր https://www.mfe.am/index.php?cat=73&lang=1

[2] ՀՀ 2014-2016թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր https://www.gov.am/files/docs/1184.pdf

[3] ՀՀ 2016-2018թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր https://www.gov.am/files/docs/1603.pdf

[4]  https://gov.am/am/medium-term/

[5] ՀՀ օրենք 2010 թվականի Պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին

[6]  2003-05 թթ․ հաշվետվություն https://www.gov.am/files/docs/54.pdf

[7]  2014-16 թթ. հաշվետվության 97 էջ, 1-ին պարբերություն

   2016-18 թթ. հաշվետվության 107 էջ, 1-ին պարբերություն

   2011-13 թթ. հաշվետվության 62 էջ, 1ին պարբերություն

[8]  2013-15 թթ. հաշվետվության 7․1․1 կետ, 1-ին պարբերություն

   2015-17 թթ․ հաշվետվության 7․1․2 կետ, 1-ին պարբերություն

[9] https://enz.govt.nz/sites/public_files/Annual%20Report%202013-2014.pdf

Կարդացեք նաև՝

Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

«Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին»

Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ