Ինչպես Իրավաբան.net-ը արդեն տեղեկացրել է ԿԸՀ-ը արդեն ամփոփել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքիկ (նախնական) արդյունքները:
Ըստ ԿԸՀ-ի կողմից հրապարակած արդյունքների Հայաստանի 13 ընտրատեղամասերում ԱՅՈ-ն հաղթել է անվերապահորեն, իսկ ՈՉ-ը գրանցել է 0 արդյունք: Ներկայացնում ենք այդ ընտրատեղամասերի արդյունքները.
Սյունիքի մարզ
- 37/30 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Ներքին Խնձորեսկ համայնքը: Հանրաքվեին մասնակցած 823 բնակիչներից 822-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
- 37/43 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Քաշունի համայնքը: Հանրաքվեին մասնակցած 18 բնակիչներից 18-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
- 37/56 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Թանհատ համայնքը: Հանրաքվեին մասնակցած 22 բնակիչներից 22-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
- 37/77 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Գորիս ՔԿՀ-ը: Հանրաքվեին մասնակցած 24 դատապարտյալներից 24-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
- 38/31 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Խնդրանզ համայնքը: Հանրաքվեին մասնակցած 43 բնակիչներից 42-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
- 38/69 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Գուդեմնիս համայնքը: Հանրաքվեին մասնակցած 28 բնակիչներից 28-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետն է Սուրիկ Խաչատրյանը:
Վայոց Ձորի մարզ
- 39/53 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Գնդեվազ համայնքը: Հանրաքվեին մասնակցած 513 բնակիչներից 509-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետն է Հարություն Սարգսյանը:
Արագածոտնի մարզ
- 14/64 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Սադունց համայնքը: Հանրաքվեին մասնակցած 143 բնակիչներից 143-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
- 14/59 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Միրաք համայնքը: Հանրաքվեին մասնակցած 43 բնակիչներից 43-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
- 15/46 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Դիան համայնքը: Հանրաքվեին մասնակցած 67 բնակիչներից 67-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
- 15/70 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Սորիկ համայնքը: Հանրաքվեին մասնակցած 32 բնակիչներից 32-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
- 15/75 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Օթևան համայնքը: Հանրաքվեին մասնակցած 23 բնակիչներից 23-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետն է Սարգիս Սահակյանը:
Արարատի մարզ
- 18/48 ընտրատեղամաս, որը ընդգրկրում է Լանջառ համայնքը: Հանրաքվեին մասնակցած 127 բնակիչներից 127-ը քվեարկել է ԱՅՈ-ին կողմ, ՈՉ-ը ստացել է 0 ձայն:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետն է Ռուբիկ Աբրահամյանը: