ԱԱԾ-ի կողմից բացահայտված զիմված խմբի 21 անդամների կալանքի հարցն այսօր որոշվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հինգ տարբեր նիստերի դահլիճներում դատարանները բավարարում էին կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ քննիչների միջնորդությունները, այս պահին կալանավորվել են 6-ը: Այդ ընթացքում դատարանի ետնամուտքից հեռացնում էին արդեն կալանավորված անձանց, վերջիններիս հարազատները հետևում ճաղերից այս կողմում լացակումաց հետևում էին ոստիկանների գործողություններին: Ետնամուտքում խաչակնքվում էր ձերբակալվածներից մեկը: Այսօր դատարան ժամանեց նաև շտապօգնության մեքենան:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գևորգ Թոսունյան