Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը. Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրում է.

«Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը:

Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

Արդյունքում հաշվառում չունենալով կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես, անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ըտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն:

Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը»,-նշում է Բիչախչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել