Տարոն Մարգարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Ապրիլի 19-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Առաքելյանը հանդես էր եկել նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ, որի վերաբերյալ վերջնական դատական ակտը պետք է հրապարակվեր ապրիլի 23-ին։

Փաստաբան Մուշեղ Առաքելյանն Iravaban.net-ի հետ զրույցում միջնորդության վերաբերյալ դատական ակտի հրապարակման մասին հայտնեց, որ այն մերժվել է․ «Անկեղծ ասած, չէինք էլ ակնկալում, որ կարող էր բավարարվել։ Կուզեի արձանագրեինք՝ բացարկի միջնորդությունն այսքան ժամանակ ընթացող դատական նիստերի ընթացքում երկրորդն էր՝ փոխկապակցված նախորդ միջնորդությանը։

Այդ միջնորդություններում,  դատական նիստերում առկա մոտեցումներով դատավորի վարքագիծը հուշում են մեզ, առնվազն հուշում են ինձ, որ այդ միջնորդությունը չէր կարող բավարարվել։ Երեքշաբթի օրն է հրապարակվել, մերժման հիմքով նաև մտածում ենք այլ ատյան դիմելու առումով, տեսնենք»։

Հիշեցնենք՝ միջնորդության մեջ նշվում էր՝ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ տեղեկացրել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12։40-ին, պետք է այլ դատական նիստի մասնակցի և խնդրել է այս դատական նիստը հետաձգել, սակայն դատարանն անտեսել է խնդրանքը՝ պատճառաբանելով այս գործով նշանակվող դատական նիստերի առավել կարևորությունը։

Ասաց, որ դատական նիստը նշանակվել է նույն օրը՝ ժամը 10։00-ին, ինքը փորձել է իմանալ դատական նիստի հնարավոր տևողության մասին, բայց իր հարցը մնացել է անպատասխան։

Առաքելյանի խոսքով՝ այս գործով 2023 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ին նշանակված դատական նիստը սկսելուց անմիջապես հետո ներկայացվել է միջնորդություն՝ տվյալ դատական նիստը մինչև ժամը 12։00-ն իրականացնելու վերաբերյալ՝ կրկին նույն օրն այլ դատական գործով ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված, սակայն, առանց որևէ հստակ պատճառաբանության, դատարանն այդ միջնորդությունը ևս մերժել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել