Կիրանցում լուսաձայնային նռնակ չի կիրառվել։ Այս մասին Iravaban.net–ին հայտնեց Ներքին գործերի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիրանցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև բախում տեղի ունեցավ, ինչից հետո մամուլում տարածվեց տեղեկություն, որ ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է լուսաձայնային նռնակ։