Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գնացել է Կիրանցի կամրջի մոտ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների մոտ։ Մարզպետը քաղաքացիներին կոչ է անում բացել ճանապարհը, որպեսզի ականազերծման, սահմանագծման աշխատանքներ իրականացվեն։
«Մինչև առ այս պահը ժողովրդից թաքցրած ոչ մի բան չկա, մինչև առ այս պահը։ Եկել եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, իզուր մի վրդովվեք»,-ասաց նա։
Նա փորձեց քաղաքացիներին բացատրել, որ ոչ մի տարածք չի հանձնվում։