Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝

Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։
ժամը 11:10-ից 13:50-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 29-32-րդ կմ-ին իրականացրել է մոտ 300 մ երկարության և 30 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 4 խմ զանգված) աշխատանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել