«Այս մեկի տանը, այն մեկի տանը գնում, լացում էինք։ Եկան ասեցին՝ տեղահանվեք»,-այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Վալենտինա Անդրեասյանը։
«Ո՞նց թե տեղահանվում ենք։ Թե՝ հա։ Ամբողջ Մարտակերտի շրջանը մեքենաները նստած գնում են։ Ես էլ ո՛չ ամուսին ունեմ, ո՛չ տղա ունեմ, ո՞ւմ դուռը գնամ։ Գնացի դպրոցի մոտ կանգնեցի, տեսա զինվորականներ են գալիս, իրենց մայրերի, հարազատների հետ։ Մի ծանոթ տեսավ, իրենց հետ եկան Ստեփանակերտ։ Աղջիկս զանգեց, ասաց, որ գնամ օդանավակայի մոտ, այնտեղ էլ ժողովուրդը լցված, ո՞նց գնամ»,-պատմեց նա։
Կինը նկարագրում է, թե ինչ դժվարությամբ են անցել ճանապարհն ու սեպտեմբերի 23-ին հասել Հայաստան։ Ինքն էլ հիվանդ է եղել։
Տիկին Վալենտինան օրավարձով աշխատել է, սակայն հիվանդությունների պատճառով այլևս չի կարողանում աշխատել։
Հայաստանում բարեկամի տանը բնակվում են վարձով։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մանրամասները՝ տեսանյութում։