Դուք ընդամենը մի փոքր, մի բուռ ժողովուրդ, ամբողջ աշխարհը խառնել եք իրար․ Բագրատ Սրբազան

«Սա ստի և ճշմարտության պայքար է և ճշմարտությունը պետք է հաղթի, դուք այստեղ այսօր հաղթանակի հիմքերն եք դրել»,-այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դուք ընդամենը մի փոքր, մի բուռ ժողովուրդ, ամբողջ աշխարհը խառնել եք իրար։ Լրիվ խառնել եք իրար հաշիվները, ժողովուրդ։ Այս գործընթացը պետք է կասեցվի, կասեցում այս գործին (խմբ․ սահմանագծման և սահմնազատման)։ Այս շունչը պետք է տարածվի ամեն քաղաք, ամեն շեն, ամեն տուն, ամեն դպրոց, ամեն համալսարան, ամենուր, ամենուր։

Մեր գյուղերը 30 տարի շարունակ պահել են ամբողջ Հայաստանը, հիմա ամբողջ Հայաստանը պետք է պաշտպանի Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի, սահմանապահ մեր ժողովրդի իրավունքներն ու կյանքը»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ այդ տարածքները արյունով ազատագրված տարածքներ են. «Կատակով ասում էին՝ արյունով ազատագրված, GPS-ով տրվող տարածքներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել