«Առաջին խնդիրն այն է, որ կարողանամ իմ սեփականության իրավունքները վերականգնեմ»․ տեղահանված Գրենիկ Գրիգորյանը՝ խնդիրների մասին

«Որ գյուղից դուրս եկանք, գյուղապետն ինձ կանչեց, ասաց՝ Գրենիկ ջան, ում ասում եմ՝ «վիզ չի վերցնում», գյուղում մի ավտոբուս կա, շատերը մեքենա չունեն։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան ժողովրդին հավաքեցի եկանք»,-այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Գրենիկ Գրիգորյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ստեփանակերտ հասնելուն պես, ադրբեջանցիները խուզարկել են իր անձնական մեքենան, որում եղել է իր ընտանիքը։

«Մեքենայից հանեցին, քցեցին համակարգիչը, տան փաստաթղթերը, վկայականները, աղջկաս դիպլոմը, պլանշետը։ Հիմա եկել եմ, դիմել եմ Չարենցավանի կադաստրին, ասում է՝ ձեր Ղարաբաղի տվյալների բազան չկա այստեղ։ Հիմա իմ առաջին խնդիրն այն է, որ կարողանամ իմ սեփականության իրավունքները վերականգնեմ։ Մի մասի պատճենների նկարները կան, բայց հիմնական մասը չկա։ Եթե հնարավորություն լինի․․․չգիտեմ»,-նշեց նա։

Մասնագիտությամբ գյուղատնտես Գրենիկ Գրիգորյանն ասաց, որ հիմա որևէ զբաղվածություն չունի Հայաստանում․ «Ներկա պահին այստեղ համապատասխան աշխատանք եմ փնտրում»։

Նա նշեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները չեն ստացել 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը։

«Մի քանի անգամ գնացել եմ սոցապ, պարզաբանել են, որ կստանանք, մոտ օրերս կստանանք»,նշեց Գրենիկ Գրիգորյանը։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել