Հյուրանոցներից մեկում երկու դի է հայտնաբերվել, 2 անձ հոսպիտալացվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ապրիլի 26-ին Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող Hotel Տ27 հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել։

Iravaban.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

«Քննություն է իրականացվում հանգամանքները պարզելու համար։ 2 անձ մահացած է եղել, 2 անձ հոսպիտալացվել է։ Նախնական տեղեկություններով՝ թունավորում է։ Այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք։

Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, վերջնական եզրակացությունները կարվեն ըստ այդ փորձաքննության արդյունքների։ Դիակների արտաքին զննությամբ և հիվանդանոց տեղափոխված անձանց մարմինների վրա բռնության հետքեր չեն եղել»,-նշեց Գոռ Աբրահամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել