Կիրանցում բնակիչները փակել էին ճանապարհը` թույլ չտալով քարտեզագրողների մուտքը համապատասխան հատված։ Ոստիկանության զորքերը ուժ կիրառեցին։
Նշենք, որ քաղաքացիները կասկածում էին, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքենաներում սակրավորներ էին, թույլ չէին տալիս դրանց երթը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը խաղաղվելու կոչ արեց, նա քաղաքացիներին առաջարկեց՝ բացել ճանապարհը։ Նրա խոսքով՝ մեքենայում, որի շարժն արգելում էին, այլևս մարդ չկա։
Կարծում են, որ լարված իրավիճակի ժամանակ նրանք դուրս են եկել և հեռացել։